Ջիբրալթարի նավահանգիստ մուտք է գործել ամերիկյան միջուկային սուզանավ

Ինչպես հայտնում է Gibraltar Chronicle պարբերականը, Ջիբրալթարի նավահանգիստ է մուտք գործել Los Angeles դասի ամերիկյան Newport News միջուկային սուզանավը, որը պատկանում է ԱՄՆ ռազմածովային ուժերին։ Պենտագոնից էլ արձագանքել են, որ սուզանավի լոգիստիկ այցը նախապես պլանավորված է եղել։

Նշենք, որ ամերիկյան սուզանավի անձնակազմն արդեն հասցրել է խնդիրներ ունենալ իսպանական մաքսային ծառայության հետ։ Իսպանական մաքսային ծառայությանը պատկանող նավերից մեկը չափազանց մոտեցել է սուզանավին, ինչի հետեւանքով ոստիկանությունը իսպանական նավը «բերման է ենթարկել»։ Պարբերականը հաղորդում է, որ ներկայումս պարզվում են դեպքի մանրամասները։

Մեկնաբանություն
X