Հայտնի են Սիրիայի այն թիրախները, որոնք ԱՄՆ օդուժը հնարավոր է ռմբակոծի

Միացյալ Նահանգներում կազմել են թիրախների այն ցանկը, որոնք հնարավոր է օդային հարվածի ենթարկվեն ամերիկյան օդուժի կողմից։ Այս մասին հայտնում է CNN հեռուստակայանը: Համաձայն հրապարակման, ցանկում ներառված են այնպիսի օբյեկտներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են կապ ունենալ Դամասկոսի կողմից քիմիական զենքի մշակման հետ։

CNN-ը նաեւ հաղորդել է, որ Պենտագոնում ուշի-ուշով հետեւում են Ասադի վարչակազմի եւ ռուսական ռազմածովային էսկադրայի գործողություններին։ Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Սիրիայում սադրիչ գործողությունների է պատրաստվում եւ նախազգուշացրել էր զերծ մնալ նման գործողություններից։

Մեկնաբանություն
X