«Հրապարակ»․ Էդգար Առաքելյանը «Այլընտրանք» է ստեղծում

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի գլխավորությամբ ստեղծվող նոր կուսակցությունը միս ու արյուն է ստանում։ Նախաձեռնող թիմը հիմնականում կազմված է երիտասարդներից՝ քաղաքագետներ, իրավաբաններ, ՓՄՁ ներկայացուցիչներ։

Կուսակցությունը կկոչվի «Այլընտրանք» եւ կառաջնորդվի «Այլընտրանք միշտ կա» կարգախոսով։ Մեր տեղեկություններով, հիմնադիր համագումարը կանցկացնեն հոկտեմբերի սկզբներին եւ իրենց ամբողջ ներուժը կկենտրոնացնեն առաջիկա ԱԺ ընտրություններին պատրաստվելու վրա։ Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանն ՕԵԿ անդամ էր, կուսակցության խոսնակը, բայց մի քանի ամիս առաջ դուրս եկավ ՕԵԿ-ից։

Մեկնաբանություն
X