Սպանվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը

Դոնեցկում ռումբի պայթյունի հետևանքով մահացել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն։

Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։

Ռումբը պայթել է այն ժամանակ, երբ Զախարչենկոն գտնվել է Դոնեցկի սրճարաններից մեկում։ Պաշտոնական Մոսկվան կատարվածը որակել է որպես ահաբեկչական բռնարարք։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Կիևի կազմակերպած ահաբեկչական գործողության հետևանքով է Զախարչենկոն զոհվել։ Դոնեցկում եւս մեղադրում են Կիեւին, սակայն Ուկրաինան հերքում է այդ մեղադրանքները։

Մեկնաբանություն
X