Շուշան Պետրոսյանին չէր կարելի, Հայկ Մարությանին կարելի է

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), թեպետ քաղաքապետացու է, սակայն հեռուստաեթերը լցված է նրա մասնակցությամբ գովազդներով, որոնք նոր են եթեր հեռարձակվում։

Նախընտրական այս շրջանում արդյոք նրա մասնակցությամբ նորանոր գովազդները քարոզչությո՞ւն չեն, եւ արդյոք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հեռուսատընկերություններին դիմելո՞ւ է այդ հարցով։

ՀՌԱՀ-ի նախագահ Գագիկ Բունիաթյանը մեր հարցին չպատասխանեց՝ նշելով, որ զբաղված է եւ չի կարող խոսել։

ՀՌԱՀ անդամ Դավիթ Ամալյանն էլ նշեց․ «Էդպես բան չի եղել, ես ՀՌԱՀ-ի բոլոր նիստերին լինում եմ, Հայկ Մարությանի վերաբերյալ առանձին որեւէ քննարկում չի եղել։ Մենք նոր ենք օրենքները մշակում, եւ անհատական որեւէ մեկի անունը չի հնչել»։

Հարցին՝ որպես ՀՌԱՀ անդամ՝ չի՞ կարծում, որ այդ գովազդներով քարոզչություն է իրականացվում, Դավիթ Ամալյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում։ Ժամանակին Շուշան Պետրոսյանը, որ «Հանրապետականում» էր, իր տեսահոլովակները ցույց չէին տալիս։ Հուշ-երեկո էինք արել, որտեղ Շուշան Պետրոսյանը երգել էր, բայց դա եթեր չգնաց մենակ նրա համար, որ Շուշանը մեջը կա, հիմա քարոզարշավի շրջան է, ինքն էլ՝ պատգամավորության թեկնածու։ Ես տենց հատուկ առաջարկ չեմ անի, բայց, եթե դրվի այդ հարցը քննարկման, կմասնակցեմ։ Հիմա ինչ-որ մեկն այդ օրերին ուզում ա «Կարգին հաղորդումը» նայի, հիմա Հայկը կրակը հո չի՞ ընկել։ Էդ գովազդի պատվիրատուն էլ, եթե գումար ա տվել, որ այդ գումարը գնա կորի՞։ Ստեղծագործական մասը վերագրել քարոզարշավին, դա այդքան էլ․․․»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X