Իրավունք

Պարզվում են զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները:

2018 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 01:05-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, լեյտենանտ Դավիթ Գալստյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել հարակից դաշտ: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է, իսկ ուղևորներ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, լեյտենանտներ Գ.Մկրտչյանը և Վ.Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություն
X