Սմբատ Գոգյանը ստիպված է հրաման տվել

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն այսօր ստորագրել է հրամկան ԲՈԿ-ի մասնագիտական խորհուրդների գործունեություն դադարեցնելու մասին։ «Ղեկավարվելով ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 15-րդ կետով և ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կանոնադրության 12-րդ կետի 4-րդ ենթակետով՝ սույն թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 11-ը դադարեցնել ԲՈԿ-ի գործող մասնագիտական խորհուրդների աշխատանքները, կապված դրանց գործունեության ստուգումների հետ: Այն խորհուրդներին, որոնք ատենախոսության պաշտպանության արդեն նշանակված օր ունեն, թույլատրել անցկացնել այդ պաշտպանությունները»,- նշված է հրամանում:

Սմբատ Գոգյանից հետաքրքրվեցինք, թե առանց մասնագիտական խորհուրդների աշխատանքները դադարեցնելու հնարավո՞ր չէ անցկացնել ստուգումներ։ «Այդ ընթացքում նոր ատենախոսություններ չեն ընդունվի պաշտպանության, մինչեւ ամեն ինչ պարզ լինի։ Կան հիմնավոր պատճառներ, ստիպված ենք, դրա համար ենք դադարեցրել մասնագիտական խորհուրդների գործունեությունը»,- ասաց Սմբատ Գոգյանը։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ ավելի երկարաձգվի այդ ժամկետը, Սմբատ Գոգյանն արձագանքեց․ «Եթե բուհերը գնան կոնստրուկտիվ ճանապարհով եւ մեր ուզած ինֆորմացիան տրամադրեն, այդքան ժամանակը բավարար է»։

Մեկնաբանություն
X