Պատվիրակությունը կմեկնի Արցախ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում:

Պատվիրակությունը կմասնակցի Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումներին: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արամ Սարգսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը եւ Շուշան Պետրոսյանը:

Մեկնաբանություն
X