Ավիավթար ԱՄՆ-ում, կործանվել է քաղաքացիական ինքնաթիռ

Չորս մարդ է զոհվել Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած քաղաքացիական նշանակության ինքնաթիռի կործանման հետեւանքով։

Այս մասին հայտնում է WJHG հեռուստակայանը։

Մարդատար ինքնաթիռը ընկել է Ֆլորիդայում գտնվող «Էգլին» ռազմական բազայի տարածքում։ Beechcraft BE-60 ինքնաթիռը օդ էր բարձրացել Օհայո նահանգից։ Սկսվել է քննություն դեպքի առնչությամբ։ Նշենք, որ ավելի վաղ երկու մարդու մահվան պատճառ էր դարձել կրկին մարդատար ինքնաթիռի կործանումը Մասաչուսեթս նահանգում։

Մեկնաբանություն
X