Իգլեսիասն ու Կուրնիկովան ցուցադրել են իրենց երկվորյակներին

Ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան եւ երգիչ Էնրիկե Իգլեսիասը երկրպագուներին են ներկայացրել իրենց երկվորյակ երեխաներին։

Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։

Ինստագրամյան էջում Իգլեսիասը տեսանյութ է հրապարակել ութամսեկան Լյուսիի եւ Նիկոլասի մասնակցությամբ, որտեղ փորձում է ծիծաղեցնել երկվորյակներին։ Ենթադրաբար նկարահանումն իրականացրել է Կուրնիկովան։

Նշենք, որ Կուրնիկովան ներկայումս 37 տարեկան է, իսկ Իգլեսիասը՝ 42։

Մեկնաբանություն
X