Մահացել է Հարի Ֆրիդրիխը

Կյանքի 75-րդ տարում իր մահկանացուն է կնքել Հարի Ֆրիդրիխը, ով հանդիսանում է Marvel կոմիքսների ստեղծողներից մեկը։

Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Կոմիքսների հեղինակը մահացել է Պարկինսոնի հիվանդությունից ունեցած բարդություններից։ Ֆրիդրիխը փառքի է արժանացել «Սատանայի որդիները» եւ «Ուրվականային մրցորդը» կոմիքսների շարքի ստեղծման համար։ Սկսել է կոմիքսներ ստեղծել 1960-ական թթ։ Marvel-ի կոմիքսների ստեղծումից հետո աշխատել է նաեւ «Սերժանտ Ֆյուրին եւ նրա աղմկոտ թիմը», ինչպես նաեւ «Հրեշ Ֆրանկենշտեյնը» կոմիքսային շարքերի վրա։

Մեկնաբանություն
X