Սփյուռքի նախարարը վատառողջ է

Այսօր սփյուռքի նախարարությունում պետք է կայանար ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։ Սակայն այն հետաձգվեց, բայց թե մինչև երբ, դեռ հայտնի չէ։ Նախարարի խոսնակը մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ միջոցառման օրը կծանուցվի նախապես։

Նունե Այլանջյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը, որ միջոցառումը հետաձգվել է, գուցե նախարարի համար անսպասելիորեն առավել կարևոր գործե՞ր են ծագել, կամ պարզապես տեխնիկական խնդիրնե՞ր են։

Պարզվում է, որ նախարար Մխիթար Հայրապետյանը վատառողջ է, իսկ թե կոնկրետ ինչ է պատահել նախարարին, չկարողացանք իմանալ․

«Հուշագրի ստորագրումը հետաձգվել է հարգելի պատճառով, որն է նախարարի վատառողջ լինելը: Հուշագրի ստորագրումը տեղի կունենա սեպտեմբերին, օրվա մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

Այլանջյանից փորձեցինք ճշտել, թե նախարարը այսօր աշխատանքի գնացե՞լ է, սակայն այս հարցի պատասխանը նույնպես չստացանք․

«Մնացած հարցերին մամուլի քարտուղարը՝ այսինքն ես, հրաժարվում եմ պատասխանել, որովհետև չեմ կարծում, որ հուշագրի ստորագրման հետաձգման հետ կապված դա որևէ կարևորություն ունի»։

Մեկնաբանություն
X