Մոսկվան չի արտահանձնի Միքայել Հարությունյանին․ Interfax

Մենք արդեն գրել էինք, որ ՀՀ նախկին ՊՆախարար Միքայել Հարությունյանը գտնվում է Մոսկվայում և հետախուզվում է Մարտի 1-ի գործով։

Ինչպես հայտնում է Interfax լրատվական գործակալությունը, պաշտոնական Մոսկվան, «Ինտերպոլի» ազգային բյուրոյի միջոցով ստացել է հարցում, որով Երեւանը խնդրում է արտահանձնել «Մարտի 1-ի գործով» անցնող ՀՀ նախկին Պնախարար Միքայել Հարությունյանին։

Ներկայումս Միքայել Հարությունյանի արտահանձնման հայցը գտնվում է քննարկման փուլում, սակայն վկայակոչելով իր աղբյուրներին, ռուսական լրատվամիջոցը նշում է, որ նախնական որոշման համաձայն, Միքայել Հարությունյանը չի արտահանձնվի հայկական կողմին, քանի որ 2002 թվականին հանդիսանում է ՌԴ քաղաքացի։

Մեկնաբանություն
X