Երիտասարդ դերասանուհին մեղադրել է Ժերար Դեպարդյեին սեքսուալ ոտնձգությունների մեջ

Փարիզի դատախազությունը նախնական քննություն է սկսել՝ կապված հայտնի դերասան Ժերար Դեպարդյեի դեմ ներկայացված բռնաբարության եւ սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքի։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Համաձայն հրապարակման, 22-ամյա ֆրանսիացի մի դերասանուհի, ում անունը չի բացահայտվում, ներկայացրել է գանգատ դատախազությանը, որ սեքսուալ բռնության է ենթարկվել Դեպարդյեի կողմից։

Ինչպես փոխանցում է AFP-ն, Դեպարդյեն հերքում է բոլոր մեղադրանքները։ Դերասանի շահերի պաշտպանը լրատվական գործակալությանը փոխանցել է, որ Դեպարդյեն ցնցված է, քանի որ մեղադրանքները հակասում են այն ամենին, ինչը նրա արժեքային համակարգն է կազմում եւ ինչը նա հարգում է անվերապահ կերպով։ Այդուհանդերձ փաստաբանը ասել է, որ Դեպարդյեն հաստատել է, որ ծանոթ է դերասանուհու հետ, եւ միայն այդքանը։ Որեւէ հարաբերություն նրանց միջեւ չի եղել, բռնության մասին խոսելն էլ լրիվ անտրամաբանական է։ Parisien-ն էլ հայտնում է, որ 69 տարեկան Դեպարդյեն եղել է դերասանուհու հոր բարեկամը։

Մեկնաբանություն
X