Անգլիացի ֆուտբոլային արբիտրին ազատել են աշխատանքից

Անգլիայի Պրեմիեր լիգայի արբիտր Բոբի Մեդլին զրկվել է աշխատանքից այն բանի համար, որ իրեն անվայելուչ կատակ է թույլ տվել անել հաշմանդամի հասցեին։ Այս մասին գրում է The Times պարբերականը։

Ըստ հրապարակման, արբիտր Մեդլին Snapchat-ի միջոցով վիրավորական լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է եղել ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձ, իսկ լուսանկարն էլ մակագրված է եղել հետեւյալ կերպ․ «Ես կհաղթեի նրան նույնիսկ սպորտի դպրոցական օրը»։

Օգտատերերը սուր քննադատության են ենթարկել 32-ամյա արբիտրին։ Կարգապահական լսումներից հետո որոշում է կայացվել նրան հեռացնել աշխատանքից։ Մեդլին կփորձի արբիտրի իր կարիերան վերականգնել արդեն Նորվեգիայում։

Մեկնաբանություն
X