Խոշոր վթար է տեղի ունեցել ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգում․ կա մոտ 40 տուժած

ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգում տեղի է ունեցել խոշոր վթար։ Ինչպես հայտնում է CBS News-ը, բախվել են ավտոբուսն ու բեռնատարը, որի հետեւանքով 4 մարդ զոհվել է, եւ 35-ը ստացել տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել Արիզոնա նահանգի սահմանի մոտ։

Նախնական տեղեկություններով բեռնատարը դուրս է եկել մայրուղու դիմահար հատված, որտեղ էլ ճակատային բախում է տեղի ունեցել ավտոբուսի հետ։ Հարվածի հետեւանքով ավտոբուսի սալոնը լիովին ավերվել է։ Վթարի վայրում նկատվում են ավտոբուսի սալոնի մնացորդները։ Ավտոբուսը մեկնելիս է եղել Ֆենիքս քաղաք՝ ունենալով մոտ 50 ուղեւորներ։ Երեք տուժածի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Մեկնաբանություն
X