Պենտագոնում հույս ունեն՝ ռուսական նավերը Միջերկրականում իրենց պրոֆեսիոնալ կպահեն

Պենտագոնում մեկնաբանել են ռուսական ռազմածովային ուժերի կողմից Միջերկրականում սկսած զորավարժությունները։ Ինչպես հայտարարել է ամերիկյան ռազմական նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էրիկ Պեյհոնը, Պենտագոնը հույս ունի, որ ռուսական նավերը Միջերկրականում իրենց կպահեն անվտանգ եւ պորֆեսիոնալ կերպով։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

«ԱՄՆ ռազմածովային ուժերը ավանդաբար ներկա են Միջերկրականում եւ համաշխարհային ծովային ուղիներում։ Եվ որպես որեւէ այլ երկիր, մենք ազատորեն գործում ենք միջազգային ջրերում։ Այդպիսով, մենք ակնկալում ենք, որ ռուսական նավերն էլ, որ Միջերկրականում են, իրենց կպահեն շրջապատի համար անվտանգ եւ պրոֆեսիոնալ, համապատասխան միջազգային ընդունված պրակտիկային եւ նորմերին»,- մասնավորապես ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Նշենք, որ ռուսական նավերի զորախաղերը Միջերկրականում կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից։

Մեկնաբանություն
X