Թրամփը հատուկ դատախազի վարած հետաքննությունը որակել է անօրինական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ընտրական գործընթացներին ռուսական հնարավոր միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի վարած հետաքննությունն անօրինական է։ Այս մասին նա ասել է Bloomberg լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Լրագրողի հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Սպիտակ տան ղեկավարը ցուցմունք տալու հատուկ դատախազին, Թրամփը պատասխանել է՝ տեսնենք։ «Ես դա այլ կերպ եմ դիտարկում։ Ես դա համարում եմ անօրինական հետաքննություն»,- ասել է մասնավորապես Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ խելացի մարդիկ հավանաբար կասեին, որ հատուկ դատախազի կարիք առհասարակ չկար էլ։

Մեկնաբանություն
X