ԱՄՆ-ն պատրաստ է դուրս գալ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է դուրս գալ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով, Միացյալ Նահանգները դուրս կգա ԱՀԿ-ից, եթե այն չփոխվի դեպի լավը։ Թրամփը նաեւ ասել է, որ ԱՀԿ-ում Վաշինգտոնին վերաբերվում են շատ վատ արդեն շատ տարիներ շարունակ եւ հարկ է, որ ԱՀԿ-ն վերանայի իր կեցվածքը։ .

Մեկնաբանություն
X