«Forbes Россия»-ն նոր սեփականատեր ունի

«Forbes Россия» հանդեսն ունի նոր սեփականատեր։ Այս մասին տեղեկանում ենք հանդեսի խմբագրակազմի տարածած հայտարարությունից։ Ամսագրի սեփականագեր է դարձել գործարար Մուհամմեդ Մուսաեւը։ Ամսագրի գործունեության լիցենզիան երկարաձգվել է մինչեւ 2023 թվականը։ Forbes Media LLC ընկերությունը, որը հանդիսանում է բրենդի իրավատերը, հավանություն է տվել հանդեսի ռուսալեզու վարկածի սեփականատիրոջ փոփոխությանը։ Մինչ այդ հանդեսը հրատարակում էր Ալեքսանդր Ֆեդոտովի ACMG մեդիախումբը։ Նշենք, որ այս տարվա հուլիսի վերջին ռուսական Forbes-ը դիմել էր ամերիկյան մայր հանդեսի խմբագրությանը, խնդրելով չհաստատել ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում Անդրեյ Զոլոտովին։

Մեկնաբանություն
X