Forbes-ի ռուսալեզու տարբերակի նախկին խմբագիրը վերադառնում է իր գործին

Forbes հանդեսի ռուսալեզու տարբերակի նախկին խմբագիր Նիկոլայ Ուսկովը վերադառնում է իր գործին։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Նա կղեկավարի խմբագրությունը՝ տնօրենի պաշտոնով։ Նրա հետ միասին ամսագրի խմբագրակազմ է վերադառնում նաեւ ACMG-ի նախկին թոփ մենեջեր Նատալյա Գանդուրինան, իսկ գլխավոր խմբագրի պարտականությունները կկատարի Նիկոլայ Մազուրինը։

Նշենք, որ Ուսկովն այս տարի հունիսին էր հեռացել Forbes-ի գլխավոր խմբագրի պաշտոնից, իսկ АCМG-ն էլ հայտարարել էր, որ դժգոհ է նրա աշխատանքի որակից։ Նշենք, որ Ուսկովը ղեկավարում էր նաեւ «Сноб» նախագիծը եւ նախկինում հանդիսացել էր GQ-ի գլխավոր խմբագիրը։ Forbes-ի ռուսալեզու տարբերակը նա ղեկավարել է՝ սկսած 2016-ից։

Մեկնաբանություն
X