«Սպիտակ սաղավարտները» երեխաների են առեւանգել՝ քիմիական հարձակում բեմադրելու համար

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ներկայացուցիչները առեւանգել են 44 երեխայի՝ Իդլիբում քիմիական հարձակում բեմականացնելու համար։

Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը։

Նախարար Մուալլեմն ասել է նաեւ, որ կազմակերպության հետեւում կանգնած են բրիտանական հատուկ ծառայությունները, որոնք նաեւ մինչ այժմ ղեկավարում են կազմակերպությունն ու ֆինանսավորում վերջինիս գործունեությունը։ Սիրիական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ այս կազմակերպության ձեռքով են կազմակերպվել եւ իրականացվել երկու քիմիական հարձակումներ ներկայացնող բեմականացումները։

Մեկնաբանություն
X