Թեկնածուների անցած ուղին․ մաս 1-ին

«Հրապարակը» Ձեզ է ներկայացնում Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի 1-ին համարների կենսագրությունները։ Հիշեցնենք, որ մասնակցության հայտ են ներկայացրել 13 քաղաքական ուժեր և դաշինքներ։ Թեկնածուներից մյուսների կենսագրությունները կներկայացնենք հաջորդիվ։

Մհեր Շահգելդյան․ ՕԵԿ-ի՝ քաղաքապետի թեկնածու․

2002-2003 թթ.համամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ հետո նույն հանձնաժողովի անդամ։ ԱԺ՝ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության համանախագահ։ 2007 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ։ 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ 2010 թ. մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։ 2010 թվականից Ռուսաստանի հայերի միության 1-ին փոխնախագահն է։2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար։ 1984-1985 թթ. Երևանի էլեկտրալամպերի գործարանում աշխատել է փորձարկող։ 1993 թ. ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս է։ 1993-1995 թթ. ՀՀ ԿԳՆ Մանկավարժական գիտությունների ԳՀԻ հասարակական գիտությունների բաժնի գիտաշխատող։ 1996-1998 թթ.` Հայաստանի հեռուստառադիոպետվարչության հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնի մեկնաբան։ 1996-1998 թթ. եղել է «Հորիզոն» իրավական և քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ 1998-2000 թթ.` Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիր։ 2000-2002 թթ Հայաստանի ֆրանսիական համալսարանի փոխնախագահ, 2000-2011 թթ.` նույն բուհի դասախոս։ 2008 թ. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

ՀՀՇ 1-ին համար Արարատ Զուրաբյան․

1994- 1995 թվականներին եղել ՀՀ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ։ 1996 թվականին՝ ընտրվել, 1999 թվականին վերընտրվել է Կենտրոն Համայնքի թաղապետ։2002-2010 թվականներին եղել է ՀՀՇ վարչության նախագահ։ 2013 թվականից ՀՀՇ կուսակցության նախագահն է։ 2017 թվականի ապրիլի 2-ին «Ծառուկյան դաշինքի» համապետական ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին , «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից է։ 1986թ. ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ: 1986թ. աշխատել է ՀԽՍՀ վիճակագրության կոմիտեում որպես տնտեսագետ: 1995-1996թթ.՝ «Հայմամուլ» գործակալության տնօրեն:

Նաիրա Զոհրաբյան՝ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու․

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ԲՀԿ համամասնական ընտրացուցակով։2007-2009 թթ. Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2008-2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ԲՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ քարտուղար։ 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է ԲՀԿ նախագահ։ 2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1992-99 թթ «Ար», «Առավոտ» «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։1999- 2006 թթ «Հայկական Ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007 թ․«Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։

Րաֆֆի Հովհաննիսյան՝ «Ժառանգություն» կուսակցության 1-ին համար․

1985-89 թթ. պաշտոնավարել է որպես իրավաբան Լոս Անջելեսի մի շարք գրասենյակներում։ 1989 թ. հիմնել և ղեկավարել է հայ փաստաբանների միությունը, իսկ 1990 թ. հայրենադարձվել է Հայաստան և տնօրինել է Ամերիկայի հայկական համագումարի՝ աղետի գոտու վերականգման գրասենյակը։ 1991-92 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար։ 1994 թ. Երևանում հիմնել է և մինչև օրս ղեկավարում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։ 1998 թ. եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն։ 2002 թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը և դարձէլ է այդ կուսակցության նախագահ մինչև 2009-ի սեպտեմբեր, երբ հրաժարվել է՝ մնալով կուսակցության փաստացի առաջնորդ։ 2010 թվականի հուլիսին Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ։ 2007 թվականին համամասնական կարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար։

Հայկ Մարության՝ «Իմ քայլը» դաշինք․

1997-1998 ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում։ 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում 1992 - 1997 թվականներին սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։ 1995 - 2002-ին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ 1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» ։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։2012 թվականից հանդիսացել է« Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական շարժմանը։

Ամուսնացած է։ Կինը՝ Իվան, ազգությամբ չեխ է , նրա հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակի «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի երկու երեխա՝ Ալիսան և Արթուրը։

Մեկնաբանություն
X