Ավստրիայի ԱԳ նախարարը ցուցադրել է իր ամուսնական մատանին

Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլը լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ցուցադրել է իր ամուսնական մատանին։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշենք, որ լրագրողների հետ հանդիպումը տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարությունների հավաքից հետո։ «Սա ամուսնական մատանին է, իսկ սա այն, ինչ մենք անվանում ենք առավոտյան նվեր»,- ասել է նախարար Կնայսլը՝ ցուցարելով զարդերը։ Պարբերականը մանրամասնում է, որ երկու մատանիներն էլ նախարարը հագած է եղել մատնեմատին։

Մեկնաբանություն
X