Արեւմուտքը պետք է զերծ մնա Իդլիբում կրակի հետ խաղ անելուց․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հարկ է, որպեսզի Արեւմուտքը զերծ մնա Սիրիայի Իդլիբում կրակի հետ խաղ անելուց։

Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ այդկերպ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հորդորում է Արեւմուտքին Սիրիայում զերծ մնալ որեւէ սադրիչ գործողությունից։ Լավրովն ասել է, որ Արեւմտյան տերությունները Իդլիբում սադրանք են հրահրում, որպեսզի բարդացնեն հակաահաբեկչական գործողությունների ընթացը Սիրիայում։

Լավրովը նաեւ ասել է, որ Մոսկվան իր ռազմական եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջոցով նաեւ խիստ նախազգուշացումներ ուղարկել է Արեւմտյան գործընկերներին՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է ավելացնել իր ներդրումը Սիրիայի վերականգնման եւ փախստականների հայրենադարձման գործում։

Մեկնաբանություն
X