Վթար Վանաձորում. կան տուժածներ

Օգոստոսի 30-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1973 թ.) և «Opel Astra G» (վարորդը՝ Ս., ծնված 1988 թ.) մակնիշերի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Վ. (ծնված 1945 թ.) և Ա. (ծնված 2000 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մեկնաբանություն
X