Հասարակություն

Գյումրեցին էլ բերան չի ցավցնե՝ անեկտոդ պատմե․ լուսանկարներ

>

Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում գտնվող բարձրահարկ շենքի ճակատային պատին նոր անկյուն է ստեղծվել՝ «Անեկտոդների պատ»: Այստեղ փակցված են գյումրեցի հայտնի երգիծաբանների նկարները, նրանց սրամիտ մտքերն ու գյումրեցիների կողմից ստեղծված կատակները:

«Գյումրեցին էլ բերան չի ցավցնե՝ անեկտոդ պատմե»,-կատակում են գյումրեցիները եւ քաղաք այցելած հյուրերին ու զբոսաշրջիկներին ուղեկցում են այնտեղ, որտեղ առանց ջանք թափելու մի քանի րոպեով կարող են զվարճացնել:

«Անեկտոդների պատ»-ը մեկ շաբաթ է, ինչ ստեղծել են, իսկ այցելուների պակաս գրեթե չկա. երբ էլ անցնես, անեկտոդ կարդացող կգտնես:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X