Ի պաշտպանություն փողոցային երաժիշտներին, օրենքի դեցիբելներին համապատասխան

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան ոստիկանները ուժ էին գործադրել Հյուսիսային պողոտայի արտասահմանցի երգիչների վրա՝ արգելելով երգել այնտեղ։ Սա մեծ քննարկումների առիթ է դարձել համացանցում։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ ի պաշտպանություն փողոցային երաժիշտների կազմակերպվելու է միջոցառում՝ Հյուսիսային պողոտայում։

«Ո՞վ որոշեց, որ փողոցային երաժիշտները էլ պետք չեն Երևանի գլխավոր/միակ ճեմափողոցում: Ո՞վ որոշեց, որ փողոցային երաժիշտին պիտի մի քանի ոստիկան կզցնի ու դեմքով մցնի ասֆալտի մեջ: Հազիվ համաձայնվել էինք, որ ոստիկան են ու մերն են:

Ո՞վ հավես ու ժամանակ ունի, գնում ենք խառը գործիքներով Հյուսիսայինում նվագելու, ի պաշտպանություն փողոցային երաժիշտներին, օրենքի դեցիբելներին համապատասխան»։

Նշենք, որ այդ միջոցառմանը մասնակցելու է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Մեկնաբանություն
X