Սոչիում վթարի հետեւանքով առանց ջրամատակարարման են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ

Սոչիում տեղի ունեցած վթարի հետանքով առանց ջրամատակարարման են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ջրամակտակարար կազմակերպության փոխանցած տեղեկությունները։ Ընդհանուր առմամբ առանց ջրամատակարարման է մնացել ավելի քան 40 փողոց։

Նշվում է, որ մինչ վթարավերականգնողական աշխատանքների ավարտը սոցիալական նշանակության հաստատությունների գործունեությունը բնականոն ընթացքով ապահովելու համար մեքենաներով ջուր է տեղափոխվել։

Մեկնաբանություն
X