Օրբելյանը չգիտի, թե որտեղից են գալիս Օպերային թատրոնի շուրջ անառողջ խոսակցությունները

«Մենք նախարարի հետ միշտ էլ խոսում ենք»,-այսպես պատասխանեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը անդրադառնալով այն հարցին, թե առիթ ունեցե՞լ է մտածելու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի այն առաջարկի շուրջ, որ Օպերային պետք են փոփոխություններ։

Օրբելյանը չգիտի, թե որտեղից են գալիս Օպերային թատրոնի շուրջ անառողջ խոսակցությունները, ինչ վերաբերում է խնդիրներին նշեց, որ դրանք կան՝ օրինակ տանիքը կաթում է եւ փող չկա այն վերանորոգելու համար, գործիքների համար նոր լարեր են պետք, բայց բյուջեն չի բավականացնում, քանի որ 85 մլն-ի չափով կրճատել են իրենց բյուջեն։ «Ես եմ վճարում «Կարմենի», «Կախարդական սրինգի» նոր բեմադրության համար, թատրոնը, պետությունը մի դրամ էլ չի տվել»,-ասաց նա։ Խոսք գնաց նաեւ «Գայանե» բալետի մոսկովյան հյուրախաղերի մասին, որի առնչությամբ բանախոսներն ամեն կերպ ուզում էին ապացուցել, որ դրանք եղել են ոչ թե տապալված հյուրախաղեր, այլ մեծամասշտաբ իրադարձություն։

Առավել մանրամասն՝ «Հրապարակի» վաղվա համարում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություն
X