Կրկին ստուգումներ Հրազդանի քաղաքապետարանում

Հրազդանի համայնքապետարանում մարզպետարանի կողմից ստուգումները ավարտվեցին: Իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել էին մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար: Թե ի՞նչ թերություններ եւ խախտումներ էին արձանագրվել, Կոտայքի մարզպետ Ռոմանաս Պետրոսյանը ասաց, որ կոռեկտ չի համարում ավելի վաղ խոսել, կսպասեն դատախազության հաղորդագրությանը:

«Մարզպետարանը օրենքով սահմանված 2 տարվա գործունեության կարող է ստուգել, իսկ վերջին 2 տարում ոչ մի լուրջ խախտում էլ չի գտնի, քանի որ Դանիելյանն այդքան էլ միամիտ չէր, որ իր հետեւից, ինչ-որ խախտում թողներ»,- ասաց զրուցակիս: Մարզպետարանի կողմից ստուգումների ավարտից հետո, Հրազդանի համայնքապետարանում կրկին ստուգումներ են իրականացվում, այս անգամ անհատ կազմակերպության կողմից: Ո՞ր կազմակերպությունն է, եւ ի՞նչ նպատակով է կրկին աուդիտ իրականացվում քաղաքապետարում, մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանն, ասաց. «Սա նորմալ երեւույթ է, մենք չենք փնտրում որեւէ սխալներ, անձնավորված որեւէ բան չկա: Վերջնական արդյունքերը կհրապարակենք աուդիտը ավարտելուց հետո»:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X