Կուրսկ քաղաքի մոտ միկրոավտոբուսը, բեռնատարն ու մարդատար մեքենան բախվել են իրար

Ռուսաստանի Կուրսկ քաղաքի մոտ տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի հետուանքով չորս մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի իրավապահների փոխանցած տեղեկությունները։ Համաձայն առկա տեղեկությունների, իրար են բախվել միկրոավտոբուսը, բեռնատար եւ մարդատար մեքենաները։ Միկրոավտոբուսի վարորդը տեղում մահացել է, եւս չորս մարդու հոսպիտալացրել են։ Տուժածների մեջ կա երկու երեխա։ Վթարի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են։

Մեկնաբանություն
X