Ռուսաստանը Ուկրաինայի ամենախոշոր ներդրողն է

Այս տարվա առաջին վեց ամիսների կտրվածքով Ռուսաստանը դարձել է Ուկրաինայի ամենամեծ ներդրողը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայությունը։ Նշված ժամանակահատվածի համար ընդհանուր ներդրումները Ուկրաինայում կազմել են 1,259 միլիարդ դոլար, որից 436 միլիոնը կատարել է Ռուսաստանը։ Խոշոր ներդրողներ են հանդիսանում նաեւ Կիպրոսը, Նիդերլանդները, եւ Ավստրիան։ Նշենք, որ չնայած քաղաքական խնդիրներին, պարզ է դառնում, որ բիզնեսը շարժվում է իր օրենքներով։

Մեկնաբանություն
X