Չինաստանում ալկոհոլի պատճառով մահացությունը ամենաբարձրն է աշխարհում

Չինաստանում ամենաշատ մահացություններն են տեղի ունենում ալկոհոլի չարաշահումից։ Այս մասին հայտնում է The Global Times-ը։ Համաձայն բժշկագիտական The Lancet հանդեսի հրապարակած տվյալների, միայն 2016-ին Չինաստանում ալկոհոլի չարաշահումից մահացել է 59 հազար կին եւ 650 հազար տղամարդ։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է։ Այստեղ էլ նույն ժամանակահատվածում ալկոհոլի չարաշահումից մահացել է 42 հազար կին եւ 290 հազար տղամարդ։ Ռուսաստանում 2016-ին հարբեցողությամբ պայմանավորված մահացել է 43 հազար կին եւ 180 հազար տղամարդ, իսկ Միացյալ Նահանգներում՝ 19 հազար կին եւ 43 հազար տղամարդ։

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ ալկոհոլը հանդիսանում է մարդու առողջությունը վնասող հիմնական գործոններից մեկը, եւ ալկոհոլի օգտագործման ծավալների ավելացումը հանգեցնում է մահացությունների դեպքերի ավելացմանը։ «Ալկոհոլի օգտագործման ամբողջական դադարեցումն է միայն զրոյացնում այս մասով մարդու առողջության համար ստեղծված վտանգները»,- նշված է ուսումնասիրության մեջ։

Մեկնաբանություն
X