«Փաստ». Արթուր Գրիգորյանի ունեցվածքը. չորս անշարժ գույք եւ մեքենա

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ով հունիսի 21–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:

Գրիգորյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն, մեկ բնակարան եւ մեկ հողամաս: Նրա սեփականությունն է համարվում նաեւ «HONDA CIVIC FERIO» մակնիշի ավտոմեքենան:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 200 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 510 հազար դրամ, որից 950 հազար դրամը աշխատավարձ է, 380 հազար դրամը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված գումար, իսկ մնացածն էլ նշված է որպես այլ եկամուտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X