Չեխիայում հրաժարվել են աֆրիկացի փախստականներից․ պատճառն ուկրաինացի միգրանտների մեծ հոսքն է

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն հայտարարել է, որ իրենց երկիրը չի կարող ընդունել Աֆրիկայից ժամանած միգրանտներին, քանի որ իրենց մոտ չափազանց մեծ է ուկրաինացի միգրանտների հոսքը։

Այս մասին հայտնում է Radio Praha-ն։

Վարչապետ Բաբիշի խոսքով, չեխական կողմը չի ընդունի եւ ոչ մի միգրանտի, ով փորձում է մուտք գործել ԵՄ տարածք Միջերկրական ծովով։ Նշենք, որ ուկրաինացի միգրանտների խնդրի մասին խոսել էր նաեւ ուկրաինացի քաղաքական գործիչ Յուլյա Տիմոշենկոն` նշելով, որ ուկրաինական տնտեսությունը միգրանտների իրենց հարազատների ապրուստի համար փոխանցած գումարների շնորհիվ է, որ դեռ մնում է «ջրի վրա»։

Մեկնաբանություն
X