Բահրեյնցի եւ չինացի ներդրողներին հետաքրքրել է Ղրիմը

Բահրեյնցի եւ չինացի ներդրողները հետաքրքրվել են Ղրիմի թերակղզով եւ պատրաստակամություն են հայտնել 100 միլիոն եվրոյի ներդրում կատարել թերակղզու ենթակառուցվածքները զարգացնելու համար։

Այս մասին գրում է ռուսական «Известия»-ն։ Հատկապես գործարարները հետաքրքրված են էլեկտրացանցերի կառուցմամբ եւ եղածների արդիականացմամբ եւ շահագործմամբ։ Ենթակառուցվածքների զարգացման մեջ մտնում են նաեւ սոցիալական նշանակության հաստատությունների կառուցման նախագծերը։

Մեկնաբանություն
X