Աշխատանքային տետրերը պարտադիր չեն․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 10-ից ավելի գործեր ուղարկել են դատախազություն՝ կապված ուսումնարանների ու դպրոցների հետ․

«Մինչեւ մեկ տասնյակ գործեր ենք ուղարկել դատախազություն՝ կապված ուսումնարանների եւ դպրոցների հետ, ընթացքում էլ երբ բացահայտում ենք, անմիջապես իրավապահներին ենք ուղարկում: Դա իրավապահների գործն է, միայն այն դեպքում, երբ մենք մեր ներքին ստուգումների արդյունքում խախտումներ ենք հայտնաբերում, մենք դա անմիջապես իրավապահներին ենք փոխանցում եւ նույնիսկ ընթացքին էլ չենք հետեւում»։

Անդրադառնալով աշխատանքային տետրերին՝ նախարարը նշեց, որ դրանք պարտադիր չեն․ «Աշխատանքային տետրերը պարտադիր չեն, սա հստակ է, ովքեր կպարտադրեն այդ տետրերը, նրանք նման իրավունք չունեն: Ծնողն ինքն է որոշում՝ գնել այդ տետրերը, թե ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X