«Թումանյանի շաուրմա» առարկան ուսումնական ծրագրերում չկա․ Կամո Արեյան (տեսանյութ)

«Վերացրեք, էդ ռեկլամները, հանեք։ Բոյկոտեք էդ շաուրման, ձեր ցավը տանեմ։ Դա քիչ ա, մի հատ էլ՝ Կոմիտասի վրա բացվել ա Թումանյանի շաուրմա, բա դա ձեռ առնոցի չի՞։ Էդ շաուրմա ծախողը կարող ա չգիտի Թումանյանն ով ա, բայց հեռուստատեսության աշխատողը իրավունք չունի»։ Այս մասին այսօր օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց թիվ 185 դպրոցի տնօրեն Համլետ Քարամյանը՝ դժգոհություն հայտնելով, որ Հովհաննես Թումանյանի ազգանունը կապել են շաուրմայի հետ։

Նրան ընդհատեց Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը․ «Պարոն Քարամյան, ես խնդրում եմ, «Թումանյանի շաուրմա» առարկան ուսումնական ծրագրերում չկան։ Խնդրում եմ՝ հարցերն ուղղեք պարոն նախարարին` ուսումնական թեմայի հետ կապված»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X