Ռուս ընդդիմադիր գործիչը կլինի սենատոր Մըքքեյնի դագաղը վերցնողների շարքում

Սենատոր Ջեն Մըքքեյնը, ով իր կենդանության վերջին օրերին նույնիսկ սեփական հուղարկավորությունն էր պլանավորել, կամեցել է, որպեսզի իր դագաղը կրողների պատվո խմբի մեջ լինի նաեւ ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզա-կրտսերը։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը՝ հիշեցնելով, որ սենատորի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին։

Պարբերականը գրում է, որ Կարա-Մուրզա կրտսերը համաձայնել է՝ այն համարելով պատիվ իր համար։ Դագաղը կրող պատվո խմբում կլինեն նաեւ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, նախկին սենատոր Ռաս Ֆայնգոլդը, եւ Պենտագոնի նախկին ղեկավար Ուորեն Բիթթին։

Մեկնաբանություն
X