Մոսկվայում մեկնարկել է «Կորտեժ» նախագծի պրեզենտացիան

Մոսկվայի միջազգային ավտոսրահում մեկնարկել է «Կրոկուս էքսպո» ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ռուսական Aurus բրենդային մեքենաները, որոնք ստեղծվել են կառավարական «Կորտեժ» նախագծի շրջանակներում։ Բացման հանդիսավոր արարողությունը կատարել է ՌԴ Առեւտրի եւ արդյունաբերությաննախարար Դենիս Մանտուրովը, ով էլ ղեկավարել է այդ հավակնոտ նախագիծը։

Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։ Մասնակցել է նաեւ Aurus-ի գործադիր տնօրեն Ֆրանց Գերհարդ Հիլբերտը։

Մեկնաբանություն
X