Մանվել Գրիգորյանի լուսանկարն արվել է ԱԱԾ-ի ձերբակալված անձանց պահման վայրում

Մենք այսօր թերթում հրապարակում ունենք, որտեղ ներկայացրել ենք գեներալ Մանվելին լուսանկարելու, ապա լուսանկարողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու եւ արդյունքում՝ աշխատանքից ազատելու պատմությունը։ Քանի որ ԱԱԾ եւ ՔԿՎ լրատվականները խուսափել էին հստակ պատասխաններ տալուց՝ մեկը մյուսին մատնացույց անելով, արդյունքում ոչ մի կառույցից հստակ պատասխան չէինք ստացել եւ լրագրողը եզրակացրել է, որ երկու կառույցում էլ անտեղյակ են ԱԱԾ պետի՝ Հրազդանում արած հայտարարություններից։

Եւ բնականաբար, հոդվածագիրը եզրակացություն է արել, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը դե յուրե արդարադատության նախարարության եւ Քրեակատարողական վարչության ենթակայության տակ է, սակայն դե ֆակտո՝ ԱԱԾ-ի, դրա համար է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել․ «Մեր աշխատակիցն է նկարել․․․ծառայողական քննություն է իրականացված․․եթե քրեորեն պատժելի արարք է թույլ տվել, կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ոչ՝ կհեռացվի աշխատանքից»։

Պարզվում է՝ խնդիրն այն է, որ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ն թեեւ պատկանում է արդարադատության նախարարությանը եւ ՔԿՎ-ին, սակայն կա ձերբակալված անձանց պահելու մեկուսարան, որտեղ տեղափոխվում են ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերով ձերբակալվածները եւ 72 ժամ մնում են այնտեղ։ Հենց այս մեկուսարանում է հերթափոխի պետը լուսանկարել Մանվել Գրիգորյանին եւ այս ՁՊՎ-ն գտնվում է ԱԱԾ ենթակայության տակ, իսկ աշխատակիցներն էլ ԱԱԾ աշխատակիցներ են։

Մեկնաբանություն
X