«Յուվենտուսը» պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Մարսելոյի համար

«Յուվենտուսը» պատրաստ է 2019-ի ամռանը մինչեւ 50 միլիոն եվրո վճարել Մադրիդի արքայական ակումբի պաշտպան Մարսելոյի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Համաձայն իտալական պարբերականի հրապարակման, Մարսելոն կարող էր տեղափոխվել այս տարվա տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն իտալական ակումբը չի ցանկացել խախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտել։

Նշենք, որ Մարսելոն մադրիդյան ակումբի հետ ունի պայմանագիր մինչեւ 2022 թվականը։ Նա արդեն 30 տարեկան է։ Մարսելոն Մադրիդի «Ռեալում» արդեն հասցրել է գանգատվել Ռոնալդուի բացակայությունից։

Մեկնաբանություն
X