Պենտագոնը մտադիր է Սիրիայի հյուսիսում ՀՕՊ համակարգեր տեղակայել

Պենտագոնը մտադիր է Սիրիայի հյուսիսում տեղակայել ՀՕՊ համակարգեր։ Այս մասին հայտարարել է Դեյր էս-Զորի նահանգի ռազմական համաժողովի նախկին հրամանատար Ֆայըղ ալ-Էսմերը։ Ինչպես փոխանցում է թուրքական Yeni Safak թերթը, ամերիկյան կողմն արդեն տեղակայել է 13 հետախուզական համակարգ եւ երեկ մոդեռնիզացված ռադիոլոկացիոն համակարգեր Թալ-Բայդար, Քոբանի եւ Սարի շրջաններում։

«Հաջորդ քայլով, ԱՄՆ-ն կտեղակայի հակահրթիռային պաշտպանության համակարգեր»,- ասել է ալ-Էսմերը, հավելելով, որ այդ համակարգերը կհանդիսանան բաղադրիչը Սիրիայի տարածքում քաոսային իրավիճակի մշտական պահպանման ծրագրի։ .

Մեկնաբանություն
X