Նոր մանրամասներ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակումից

Ինչպես արդեn տեղեկացրել էինք, երեկ գիշեր Կոտայքի մարզի Ձորաղբյուրում զինված հարձակում է տեղի ունեցել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Ա.Մկրտումյանը և նրա որդին դուրս են եկել բակ։

Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ»։

Մեկնաբանություն
X