Սեպտեմբերին Apple-ը կներկայացնի iPhone-ի նոր մոդելներ, ինչ է հայտնի դրանց մասին

Այս տարվա սեպտեմբերին Apple ընկերությունը կներկայացնի iPhone-ի երեք նոր մոդելներ։ Իրադրությունից տեղյակ լրատվամիջոցները ավանդաբար սկսել են մանրամասն ինֆորմացիոն արտահոսքեր կազմակերպել, թե ինչպիսին է լինելու նոր գաջեթը։ Bloomberg-ը բառացիորեն նախօրեին ներկայացրեց iPhone X նոր մոդելի հետ կապված մանրամասները, կապված գների, չափսերի եւ ֆունկցիաների հետ։ Եվ այսպես, ինչ է հայտնի նոր գաջեթի մասին։ Հիմնական նորությունը կլինի այն, որ հնարավորություն կլինի նույն էկրանի վրա դիտել երկու բովանդակություն, ասենք՝ էլփոստի արկղը եւ օրացույցը միաժամանակ։ Նոր մոդելը կունենա D33 աշխատանքային անվանումը, OLED 6,5 դյույմանոց դիսփլեյ, կլինի ավելի բարձր արտադրողականությամբ եւ ավելի որակյալ տեսախցիկով։ Այս տարի կներկայացվեն նաեւ նոր AirPods ականջակալները, որոնք անլար են, ինչպես նաեւ AirPower անլար լիցքավորիչներ եւ Apple Watch-ի նոր մոդել, որը ավելի մեծ էկրան կունենա։

Մեկնաբանություն
X