Այլապես ձեր մտահոգությունը չի ընկալվի․ բաց նամակ Արա Բաբլոյանին

Հարգելի պրն. Բաբլոյան.

Ամենայն ուշադրությամբ լսելով և հետևելով վերջերս՝ Ձեր կողմից արված հայտարարությանը «Ներքաղաքական իրավիճակի մասին», որպես ՀՀ քաղաքացի,հերթական անգամ նույն համոզմունքը ձևավորվեց,որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարոյա-գիտակցական մակարդակը երկրի խորհրդարանում դեռևս գնահատվում և պահպանվում է նրա մասին նախկինում ունեցած կարծիքով ու մոտեցումներով:

Դյուզն անգամ կասկած չեմ տածում,որ թե Դուք, և թե մնացած խորհրդարանականները, գիտակցում են, և շատերն իրենց մաշկի վրա զգացին նախկին իշխանության և դրանից հետո մնացած նույն իշխանամասի նկատմամբ ժողովրդի մոտ հասունացած այլևս անհանդուրժողականության,նրանց կառավարման անթույլատրելիության տեսանելի ազդակները:

Անկեղծ ասած անսպասելի էր Ձեր կողմից նման հայտարարությամբ հանդես գալը,որպես ի ցույց ժողովրդի՝ երկրի մասին մտահոգության արգասիք:Իսկ դրա պատճառը բացառապես այն է,որ մենք՝ ժողովուրդս, սովոր չենք եղել և սովոր չենք ԱԺ-ի նախագահի կողմից նման մտահոգ դրսևորման,միևնույն ժամանակ հասկանալի է և դժվար չէ պատկերացնել ,որ արված հայտարարությունն իր բովանդակային առումով ուղղակի կարող է զուտ բխել տարիներ շարունակ վերնախավի կարգավիճակում որոշ խորհրդարանականների մոտ առաջացած անհարմարություններից:

Հավատացած եղեք,որ երբևէ տուրք չեմ տա ՀՀ –ում արդեն կենսակերպ դարձած,անձերի նկատմամբ ունեցած համակրանք-հակակրանքի դրսևորմանը և կանրադառնամ Ձեր կողմից հնչեցված որոշ արտահայտությունների և դրանք տեսականորեն համադրել իրականության հետ:ՄԵՋԲԵՐՈՒՄ ԵՄ Ձեր հայտարարությունից.

«Հետևել եմ ՀՀ կառավարության 100-օրվա գործունեությանը»,-հարգելի պրն. Աժ-նախագահ,մենք էլ հետևել ենք նախկին կառավարության 100-1000-ԱՎՈՐ օրերի գործունեությանը,դրա արդյունքները կարող եմ թվարկել մինչև անվերջություն,սակայն չեմ թվարկում,հաշվի առնելով,որ դրանք հայտնի ապացույցներ են,որոնց հետևությունները թողնում եմ Ձեզ:

Հաջորդ ՄԵՋԲԵՐՈՒՄԸ. «Ցավով եմ արտահայտվում և մտահոգված եմ երկրի իրավիճակով»-այստեղ շատ տեղին կլինի մեջբերել նախկին վարչապետ Ս.Սարգսյանի հայտնի խոսքերը.«Իյա,իրո՞ք...»,-կարծում եմ վերջինիս յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը հաճելիորեն կշոյի ԱԺ-ում որոշների հիշողությունները՝կապված իրենց համատեղ ԲԱՐԻ ՈՒ ԼԱՎ ժամանակների հետ:Իսկ երկրի սահմանների,տարածքների ամբողջականության,գահավիժող տնտեսական,քաղաքական,իրավական և խաղաղ կեցության պայմանների մասին երբևիցե որևէ առանձին հայտարարությամբ հանդես չեք եկել:

Կամ,մյուս ՄԵՋԲԵՐՈՒՄԸ.«Երկրում սահմանադրա-իրավական հարաբերությունները վտանգված են:Վտանգավոր միտումներ եմ տեսնում»--Դուք առհասարակ տեյա՞կ եք,թե ինչեր է արվում երկրի Սահմանադրության ու իրավական համակարգի հետ:Դուք տեղյակ չե՞ք ՀՀ-ում տեղի ունեցող արատավոր և կոռումպացված դատաիրավական համակարգի կողմից բոլոր տեսակի օրենքների բռնաբարված լինելու մասին: Իսկ ավելի անկեղծ, Ձեր մտահոգությունը կայանում է ընդամենը նրանում,որ ըստ Ձեզ՝ Նիկոլը մատ է թափ տվել դատական իշխանության վրա և ,որը Ձեր բնութագրմամբ ճնշում է դատական իշխանության և այլակարծիք մարդկանց վրա:

Այս կապացությամբ վստահեցնում եմ Ձեզ և այլակարծիքներին,որ դատական իշխանություն ասվածը իր մեջ ներառում է ՀԱՆԱՑԱԳՈՐԾՆԵՐԻ,իսկ հանցագործների վրա մատ թափ տալը,կամ «խելքներդ գլուխներդ հավաքեք»-զգուշացումն ու հորդորը պետք է անհապաղ փոխարինել վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելուն ,այդ դեպքում միայն կարող է և Սահմանադրությունը,և բոլոր օրենքները ,և երկրի ներքին անվտանգությունը ապահովել,ի վերջո կփարատվի նաև Ձեր մտահոգությունը:

Դուք տեղյա՞կ եք,թե հանցագործ դատավորները քանիսն են ...օրինակ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Զավենի Մանուկյանը հանցագործ է,իրականացրել է հանցավոր դատաքննություն Գյումրի քաղաքի բնակիչ 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով:Ասացեք,խնդրեմ վարչապետի մատը թափ տալը ինչպիսի՞ սպառնալիք կարող է իրենից ներկայացնել դատավոր Աշոտ Մանուկյանի նկատմամբ,ով ապահովագրված է անպատժելիությամբ և կայացրել այնպիսի վճիռ,որն ունի ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔ։

Կամ, ՀՀ դատախազ Արթուր Դավթյանը ով և խորհրդարանում է և հանցագործ ,քանի որ վերջինս պարտակել է Գյումրի քաղաքում ծանր սպանության 2- դեպքերի շարժառիթն ու հանգամանքները,որոնցից մեկը վերաբերում է նույն երիտասարդ Արտյոմ Ադանալյանի սպանությանը:

Բոլորովին վերջերս,Չեխիայի խորհրդարանականների հետ Ձեր հանդիպման ժամանակ, Դուք շեշտեցիք հետևյալը,ՄԵՋԲԵՐՈՒՄ. «Ինչ որ առումով մարդկային միտքն ընդունում է,որ պատերազմի ժամանակ զոհվում են մարդիկ,ապա որևէ կերպ չի կարող ընկալվել երեխաներին միտումնավոր սպանելու հանգամանքը»:

ՀՀ-ում իրավապահ պաշտոնատար անձանց աջակցությամբ, նախնական պայմնավորվածությամբ,շահադիտական նկատառումներով,վաշխառուի պատվերով իրականացվում է երեխաների սպանություն:Սա ևս կարծում եմ չի կարող ընկալել մարդկային միտքը…

Արթուր Դավթյանի վերաբերյալ տրվել է համապատասխան հաղորդում,սակայն վերջինս անգամ նյութեր չի նախապատրաստել,չի ուղարկել ըստ ենթակայության, ու ինքն իր վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել:Եթե սա վերաբերեր մեկ այլ պաշտոնատար անձի,անմիջապես ժամանակավորապես կդադարեցվեր վերջինիս լիազորությունները,որպեսզի չխոչընդոտեր հետաքննությանը,կամ նախաքննությանը:Համոզված եմ,որոշման բողոքարկման շրջանակներում բացառապես նույնը շարունակվելու է նաև դատարանում,որտեղ նախկին վարչապետ Ս.Սարգսյանի կողմից նշանակված դատավորները բացահայտ շարունակում են ավանդական համագործակցությունը ՀՀ դատախազության հետ:

Պարոն Բաբլոյան . և Դուք մտահոգված եք երկրի ներքին անվտանգությա՞բ,կամ ,որ Նիկոլի կողմից ընդամենը մատ թափ տալը կարող է սպառանալի՞ք հանդիսանալ դատական իշխանության համար...իսկ շարունակաբար ու՞մ արյան փողերը վերցրած կեղտոտ ձեռքերի մատներն են մեր վրա թափ տվել ու թափ տալիս դատական իշխանության կոռուպցիայի կարկառուն դեմքերը: Դատական իշխանության նախկին և ներկայիս համակարգն ինքնին ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Հ Հ-Ի ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: Քանի որ երկրի դատախազ Ա.Դավթյանն ինքը հանցագործ է,և մինչ օրս հանցագործին վստահում են ՀՀ-ում տեղի ունեցող հանցագործությունները բացահայտելու, քննության առնելու հարցը; Սա կատարյալ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է: Ա.Դավթյանը 2016թ.-ի սեպտեմբերի 15-ի ՀՀ ԱԺ-ի որոշմամբ նշանակվել է որպես ՀՀ դատախազ,որից ընդամենը 8-ամիս անց ՝2017թ.-ի մայիսի 18-ին Դուք եք նշանակվել որպես ԱԺ-նախագահ:

Որպես երկրի համար իրականում մտահոգված ԱԺ-նախագահ,հուսամ՝ Ձեր նիստերին կանրադառնաք երկրի դատախազին վերաբերող այս խիստ կարևոր հանգամանքին:Առավել ևս,երբ ԱԺ-ն բարձրագույն օրենսդիր մարմին է:Նման դատախազն անգամ բարոյապես իրավունք չունի զբաղեցնելու ՀՀ դատախազի պաշտոնը:Ով բացի առարկայազուրկ հայտարարություններից ու ինքնապաշտպանական բնույթի հրապարակումներից,սրա-նրա հետ գրություն ու խաբարներ ուղարկելուց, շուրջ 3-տարի է, ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ անգամ չունի օրենքով սահմանված կարգով ինձ հետ հանդիպելու:

Դուք,պարոն Բաբլոյան.

լինելով ամենամարդասիրական մասնագիտության տեր անձնավորություն,ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ,Բելգիայի բժշկության թագավորական ակադեմիայի անդամ,ԱԺ-նախագահ, Ձեր պատրատակամության մասին հայտարարությունն,առ այն,որ միտված եք նոր կառավարությանն աջակցելու՝ երկրի , բնակչության բարեկեցության և անվտանգության ապահովման գործում,ՀՀ ժողովրդավարության հետագա ամրապնդման հարցերում,ապա թվարկված հիմնական դրսևորումներից մեկը և ամենագլխավորը անվերապահորեն պետք է հանդիսանա ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման հարցի հրատապ քննարկումը:Ստեղծված իրավիճակից ելնելով նախատեսում եմ Ձեր և ՀՀ գլխավոր դատախազի հետ շուտափույթ հանդիպում,հորդորեք վերջինիս չխուսափել և պատասպանատվություն կրել քաղաքացու առաջ ,կոչ եմ անում դադարեցնել միչ օրս և այս պահը 25-ամյա որդուս սպանության գործի քննության շրջանակներում համառորեն շարունակվող հանցավոր ապօրինությունները:

Այլապես Ձեր մտահոգությունը չի ընկալվի:

Հարգանքով՝ Ռուզան Ադանալյան

Մեկնաբանություն
X