Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է Դեն Բիլզերյանի հետ․վերջինս Արցախո՞ւմ է

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հանդիպել է ամերիկահայ միլիարդատեր Դեն Բիլզերյանի հետ, որը 2 օր է, ինչ Հայաստանում է։

Մելիքյանը լուսանկար է հրապարակել Բիլզերյանի հետ՝ մակագրելով․ «Կարծես զրույցը ստացվում է»։ Իսկ ավելի վաղ էլ ֆեյսբուքյան իր էջում Արցախի ՄԻՊ-ը գրել էր, որ հաճույքով Բիլզերյանի հետ կզրուցեր մարդու իրավունքների մասին։

Մենք Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Բիլզերյանը Արցախո՞ւմ է։ Նա պատասխանեց․ «Դեռ ոչ»։

Իսկ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ամերիկահայ միլիարդատերը ընկերոջ՝ Լևոն Քոչարյանի հետ այսօր ուղևորվել է Արցախ։

Մեկնաբանություն
X