Դեն Բիլզերյանի ընկերուհու հուզիչ գրառումը Հայաստանի մասին․ Ես սիրահարված եմ

Երեկ ողջ օրվա ընթացքում թե սոցցանցերում, թե լրատվական բլոկում ամենաշատը քննարկվում էր հայազգի միլիարդատեր Դեն Բիլզերյանի այցը հայրենիք։

Վերջինս Հայաաստան էր ժամանել իր ընկերուհիների հետ, որոնցից սևահեր գեղեցկուհի Սուելին Մոդեյրոսը ինստագրամյան իր էջում պարբերաբար գրառումներ է կատարում և լուսանկարներ հրապարակում երևանյան այցելությունից։

Վերջին գրառման մեջ Սուելին կիսվել է իր տպավորություններով և գրել․

«Անկեղծ ասած՝ ես սիրահարված եմ Հայաստանին: Ինչպիսի հրաշալի երկիր: Չի կարելի չնշել շքեղ խոհանոցը: Մարդիկ այնքան բարի են այստեղ։ Ես 24 ժամ է, ինչ այստեղ եմ եւ արդեն սիրահարվել եմ այս երկրին: Շնորհակալություն շքեղ ընդունելության համար: Չեմ համբերում, թե ինչ է լինելու հետո», - գրել է Սուելինը:

Մեկնաբանություն
X