Սահմանվել է դասագրքերի համար նախատեսված գումարի չափը

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:

Ըստ այդ հրամանի՝ տարրական դպրոցում, այսինքն՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամի ներդրումային գումարներ:

Բացի այս, հաստատվել է նաև 2018-2019 ուստարում դասագրքերի համար սահմանված գումարի չափը։

Մեկնաբանություն
X